Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջում են մահապատժի ենթարկել 23-ամյա աղջկան բռնաբարած տղամարդկանց


Հնդկաստանի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն է չեն դադարում ոստիկանության ուժերի եւ ցուցարարների բախումները: Վերջիններս պահանջում են մահապատժի ենթարկել 23-ամյա աղջկան բռնաբարած վեց տղամարդկանց:

Հաղորդվում է, որ այսօր ոստիկանները արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ են կիրառել զայրացած ամբոխի դեմ, որը փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշն ու մոտենալ նախագահական նստավայրին:

«Մենք պահանջում ենք մահապատիժ եւ արդարություն», - վանկարկել են ցուցարարները:

Համընդհանուր պարսավանքի պատճառ դարձած հանցագործությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Նյու Դելիի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG