Մատչելիության հղումներ

Վրաստանում ավտովթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել


Վրաստանում անցած գիշեր տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, երկրի արեւմուտքում` Ծեւա գյուղի մոտ, երկաթաթերթեր տեղափոխող բեռնատարից մի թերթ ընկել է հանդիպակաց ընթացող ուղեւորատար միկրոավտոբուսի վրա։

Տեղում զոհվել է 6 մարդ, այդ թվում` հղի կին, եւս մեկ մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել անզգույշ սպանության հատկանիշներով, բեռնատարի վարորդը` Թուրքիայի քաղաքացի, ձերբակալված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG