Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական»


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին՝ երգչուհու մահվան կապակցությամբ:

Հեռագրում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաեւ մեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է»:

«Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: Նրա հավաքած դահլիճները հայրենիքում եւ սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի եւ հայ արվեստագետ», - իր հեռագրում գրել է Սերժ Սարգսյանը` խորին ցավակցություն հայտնելով երգչուհու հարազատներին, մերձավորներին եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին:

Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG