Մատչելիության հղումներ

10 տարվա ազատազրկում` Խորվաթիայի նախկին վարչապետին


Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել օտարերկրյա երկու ընկերություններից կաշառք վերցնելու մեղադրանքով։

Զագրեբի դատարանը այսօր նախկին վարչապետին մեղավոր է ճանաչել 2008 թվականին երկրի պետական նավթային ընկերության սեփականաշնորհման ժամանակ 10 միլիոն եվրո կաշառք ստանալու, ինչպես նաեւ 1995 թվականին, երբ փոխվարչապետ էր, ավստրիական մի բանկից կաշառք վերցնելու մեջ։

Դատախազությունը պահանջել էր տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժ` 15 տարվա ազատազրկում։

Սանադերը Խորվաթիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2009 թվականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG