Մատչելիության հղումներ

Ծոցի արաբական երկրները կաջակցեն Սիրիական ազգային կոալիցիային


Պարսից ծոցի արաբական երկրների միության խորհուրդը հայտարարել է, որ իր անդամ վեց պետությունները որոշել են ճանաչել օրերս կազմավորված Ընդդիմության եւ հեղափոխական ուժերի սիրիական ազգային կոալիցիան որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ:

Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Քաթարն ու Քուվեյթը հայտարարել են, որ աջակցելու են Սիրիական ազգային կոալիցիային:

Մեծ թվով խմբավորումներ, որոնք պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, կիրակի օրը Քաթարում անցկացված հանդիպման ժամանակ միավորվել են: Կոալիցիան գլխավորելու է սուննի հոգեւորական Մոազ ալ-Խաթիբը, որը Դամասկոսի Ումայադ մզկիթի նախկին իմամն է եւ հայտնի է իր չափավոր հայացքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG