Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Ամրապնդենք պետության եւ Եկեղեցու կապը»


«Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, մենք կարող ենք հաղթահարել, եթե ապավինենք մեր հավատքին, համախմբվենք մեր հավատքի շուրջ, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության եւ Եկեղեցու միջեւ», - այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Սա է լինելու այն բանաձեւը, որն օգնելու է մեզ հաղթահարել նորագույն մարտահրավերները», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ ընթացող Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովում։

«Իմ համոզմունքն այն է, որ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ, եւ ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել: Սպառողական հոգեբանությունը, սուրբ առաքելական արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ եւ անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր կանգնած են նաեւ հայ ժողովրդի առջեւ», - ասել է վարչապետը, ով Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետն է։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը արծարծել է, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների ուղղվածությանը, ինչպես նաեւ սիրահայությանը ցուցաբերվող օգնությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG