Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում «Սենդի»-ի հետեւանքով զոհվածների թիվը հասավ 90-ի


Միացյալ Նահանգների արեւելյան ափերին մոլեգնած «Սենդի» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 90-ի:

Ամենամեծ թվով զոհերը եղել են Նյու Յորք նահանգում:

Հաղորդվում է, որ փոթորիկը վնաս է հասցրել նաեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքին: Մասամբ վնասվել է Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը, հեղեղվել են շենքի նկուղային հարկերը, վնասվել է էլեկտրական տեխնիկան:

Տնտեսագետների հաշվարկներով` փոթորկի հասցրած վնասը կարող է կազմել մինչեւ 50 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG