Մատչելիության հղումներ

Վրաստանը նախապայմաններ է առաջադրում


Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մայա Խանտիկիձեն ուրբաթ օրը հնչեցրել է երկրի նոր կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:

«Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը դեսպանատներ է բացել Ցխինվալում եւ Սուխումում, եւ քանի դեռ դա այդպես է, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:

Խանտիկիձեն, այդուհանդերձ, չի բացառել «երկխոսության հնարավորությունը»:

Վրաստանի նոր վարչապետ Բիձինի Իվանիշվիլին, հիշեցնենք, խոստացել է բարելավել պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG