Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է Իրանի նկատմամբ Եվրամիության սահմանած տնտեսական նոր պատժամիջոցները:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին լրագրողներին ասել է, թե միջուկային ծրագրի պատճառով Իրանի մեկուսացումը Վաշինգտոնի համար առաջնահերթություն է: Քարնիի խոսքով` պաշտոնական Թեհրանի վրա այսօր առավել քան երբեւէ մեծ ճնշումներ են բանեցվում:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը ներառում է իրանական գազի Եվրամիության երկրներ արտահանման արգելք եւ պողպատի ու ալյումինի առքուվաճառքի դադարեցում: