1news.az-ը, վկայակոչելով իր դիվանագիտական անանուն աղբյուրները, այսօր տեղեկացնում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի միջնորդությամբ Փարիզում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։
Ըստ ադրբեջանական ինտերնետային պարբերականի` Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ծրագրված է հաջորդ ամիս, եւ ներկայումս աշխատանք է տարվում դրա օրակարգի վերջնական համաձայնեցման նպատակով։
Այս լուրը մեկնաբանելու «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասաց. - «Նախարարի բոլոր հանդիպումների եւ այցերի մասին պատշաճ ժամկետներում հայտնում ենք»։
Օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում չի կայացել։ Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, Նալբանդյանը եւ Մամեդյարովը առանձին հանդիպումներ ունեցան Մինսկի խմբի համանախագահների հետ։