Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է իջեցնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակը


Իրանը հայտարարում է, թե կիջեցնի իր հարաբերությունների մակարդակը հարեւան Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, եթե վերջինը շարունակի վիճարկել Հորմուզի նեղուցում գտնվող եւ ռազմավարական նշանակություն ունեցող երեք կղզիների պատկանելության հարցը: Ըստ BBC-ի, իրանական խորհրդարանում նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարասթը:

Անցած ամիս Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդուլա բին Զայեդ ալ-Նահայանը հայտարարեց, թե կղզիների «բռնազավթումը» պաշտոնական Թեհրանի կողմից միջազգային իրավունքին դեմ է:

Խոսքը վերաբերում է երեք փոքր կղզիների` Աբու Մուսա, Մեծ եւ Փոքր Թանբ:

Իրանը բազմիցս է սպառնացել, որ եթե հարձակման ենթարկվի, կձգտի փակել նավթի միջազգային առեւտրի համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, ուստի կղզիների պատկանելության հարցը նաեւ այս կապակցությամբ ունի կարեւոր նշանակություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG