Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ դեսպաններին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ-ի պատվիրակության ղեկավարի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցիացման օրակարգի ձեւավորման հարցին, երկուստեք գոհունակություն հայտնել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG