Մատչելիության հղումներ

Ալավերդում շահագործման հանձնվեց նոր աղբավայր


Ալավերդի քաղաքի վարչական տարածքում այսօր բացվեց նոր աղբավայր, որը, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խոսքով, լիովին համապատասխանում է օրենքով պահանջվող բոլոր չափանիշներին:

«Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում շահագործման ենք հանձնում պահանջվող նորմերին համապատասխանող աղբավայր», - ասաց Գեւորգյանը` հավելելով, որ ուզում են նման աղբավայրեր ստեղծել նաեւ այլ համայնքներում:

Նոր աղբավայրում մոտ 139 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվել: Նախատեսվում է, որ այդ կծառայի առնվազն 70 տարի:


Նարե Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG