Մատչելիության հղումներ

Քլինթոնը խնդրում է երկարաձգել ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը Ռուսաստանում


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խնդրել է մինչեւ 2013 թվականի մայիսը երկարաձգել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) գործունեությունը Ռուսաստանում: Քլինթոնը այդ կապակցությամբ նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Երկու օր առաջ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է դադարեցնի աշխատանքը երկրի տարածքում: Նման որոշման պատճառը, ըստ ռուսական կողմի, դրամաշնորհների միջոցով ներքաղաքական հարցերին միջամտելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG