Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ցուցարարները պահանջում են էքստրադիցիայի ենթարկել Բակիեւ եղբայրներին


Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքում՝ Բելառուսիայի դեսպանատան առջեւ, այսօր բազմամարդ բողոքի ակցիա է անցկացվել։ Ցուցարարները Բելառուսից պահանջում են արտահանձնել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ նրա եղբորը՝ Ջանիշին։

Անցած ամիս Բելառուսի Գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարեց, որ Ջանիշ Բակիեւին Ղրղըզստանին հանձնելու պահանջը մերժվել է, քանի որ դատախազությունը դրանում «քաղաքական մղումներ» է տեսնում։

Բակիեւ եղբայրները մեղադրվում են 2010 թվականի ապրիլին երկրում տեղի ունեցած ժողովրդական հուզումների ժամանակ շուրջ 100 մարդու մահվան մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG