Մատչելիության հղումներ

Չինաստանում երկրաշարժերի զոհերի թիվը հասավ 80-ի


Չինաստանի հարավ-արեւմուտքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 80-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այդ մասին այսօր հայտնել է Չինաստանի «Սինխուա» պետական լրատվական գործակալությունը։

Աղետի գոտուց ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել, հազարավոր շենքեր ավերվել են։ Ճանապարհներին լցված քարերը խոչընդոտում են փրկարարական աշխատանքները։

Ամենաշատը տուժել է Յունան նահանգի Յիլիանգ շրջանը, որի բնակիչներ էին գրեթե բոլոր զոհվածները։

Երեկ հաղորդվել էր աղետի հետեւանքով 43 զոհվածների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG