Մատչելիության հղումներ

Բորդյուժա. «Ադրբեջանի որոշումը հակասում է միջազգային իրավունքին»


«Հունգարիայի Հանրապետությունից էքստրադիցիայի ենթարկված` հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու եւ պատասխանատվությունից ազատելու մասին Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորությանը հակազդեցության միջազգային համակարգի գործունակությունը», - այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Այդ քայլը` ակնհայտորեն արված ի շահ պատեհապաշտական քաղաքական նպատակների, չի կարող ոչնչով արդարացվել։ Ավելին, հանցագործի հերոսացումը սոսկ կնպաստի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին», - ասված է Բորդյուժայի մեկնաբանությունում, որը տեղադրված է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնում, որ միջազգային հանրությունը չի հապաղի անաչառ գնահատական տալ տեղի ունեցածին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG