Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի պաշտպանական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի, օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ մարտագծի ողջ երկարությամբ իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG