Մատչելիության հղումներ

Դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ Սաֆարովի էքստրադիցիայի հիմքերի վերաբերյալ


ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի որոշումը, ասաց․ - «Գլխավոր դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ պարզելու, թե Հունգարիայի համապատասխան պետական մարմինը՝ Արդարադատության նախարարությունը ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ պայմաններով է իրականացրել այդ դատապարտյալի հանձնումը»։

Գլխավոր դատախազի խոսնակի փոխանցմամբ՝ այս հարցերի պատասխանը ստանալուց հետո նոր հայտնի կլինեն հետագա քայլերը։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG