Մատչելիության հղումներ

Հայաստանը 4 մեդալ է շահել նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունում


Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում ավարտված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունում, ինչպես միշտ, հաջող է հանդես եկել Հայաստանի ընտրանին` շահելով 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ եւ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ: Այդ մասին տեղեկացնում է Նավամոդելային սպորտի հայկական ֆեդերացիան։

Հաղորդագրության համաձայն` փայլուն արդյունք է ցուցադրել Բաբկեն Շահազիզյանը. երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոնը եւ Եվրոպայի արդեն եռակի չեմպիոնը նշանավորել է իր հերթական հաղթանակը աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG