Մատչելիության հղումներ

Curiosity-ի առաջին փորձարկումը հաջողությամբ է ավարտվել


ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հայտարարել է, որ իր Curiosity մարսագնացի առաջին փորձարկումը Կարմիր մոլորակի վրա հաջողությամբ է պսակվել:

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Curiosity-ին 16 րոպեում 4.5 մետր առաջ է գնացել, որի ընթացքում մեծամասամբ լուսանկարներն է արել, այդ թվում` լուսանկարել է իր հետքերը մարսյան հողի վրա:

2.5 միլիարդ դոլար արժողությամբ սարքը օգոստոսի 6-ին երկու տարով վայրէջք է կատարել Մարսի վրա` ուսումնասիրելու Կարմիր մոլորակում կյանքի զարգացման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG