Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին


Օգոստոսի 22-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը քննարկվել են ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նույն օրը հանդիպում է ունեցել նաեւ Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG