Մատչելիության հղումներ

Պարզվել է սիկհերի տաճարի վրա հարձակված անձի ինքնությունը


Ամերիկյան իշխանությունները պարզել են անցած կիրակի օրը Ուիսքոնսին նահանգում սիկհերի տաճարի վրա հարձակում գործած անձի ինքնությունը:

Միացյալ Նահանգների պատկան մարմինների պնդմամբ` հանցագործը ռասիստական խմբավորումների հետ կապեր ունեցող նախկին ծառայող է:

Պենտագոնը, իր հերթին, հաստատել է, որ 40-ամյա Ուեյդ Մայքլ Փեյջը ԱՄՆ-ի բանակի հոգեբանական գործողությունների նախկին մասնագետ է եւ ծառայել է բանակում 1992-98 թվականներին:

Փեյջը կրակ է բացել սիկհերի տաճարում` սպանելով վեց մարդու, եւս երեքը, որոնցից մեկը` ոստիկան, վիրավորվել են:

Ոստիկանների պատասխան կրակով հանցագործը սպանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG