Մատչելիության հղումներ

Ասադը ողջունում է իր զորքերի գործողությունները


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այսօր հայտարարությամբ է հանդես եկել` ողջունելով երկրի զինված ուժերին «քրեական ահաբեկչական ավազակախմբերի» դեմ գործադրած ջանքերի համար։

Սիրիայում այսօր նշվող Զինված ուժերի օրվա կապակցությամբ իր ուղերձում Ասադը հայտարարել է, որ ապստամբների դեմ պայքարը վճռելու է սիրիացի ժողովրդի եւ պետության ճակատագիրը, ներկան եւ ապագան։

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ «ներքին գործակալները» օգնում են արտաքին թշնամիներին սիրիական պետության հիմքերը սասանելու գործում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG