Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեւորափոխադրումներով զբաղվող «Քինգ դե լյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջեւ ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։
«Նախարարությունը կարեւորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, այսուհետ ավելի հետեւողական է լինելու, որպեսզի այդ գործառույթները իրար չխոչընդոտեն», - տեղեկացնում է տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք, այս ամիս ավելի վաղ «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ էին հայտարարել` պնդելով, թե բարեգործական ավտոբուսները իրենց երթուղուն զուգահեռ են աշխատում եւ խլում են իրենց ուղեւորներին:
Հովհաննես Շողիկյան