Այսօր Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը եւ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պաշտոնապես նշանավորել են հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության համաձայն` 77 հազար դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից եւ իրականացվում է 2008 թվականին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում երկու երկրների կառավարությունների համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է մեծացնել Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից մեկնող հայաստանցիների եւ օտարերկրյա քաղաքացիների իրազեկվածությունը հակակոռուպցիոն հարցերի շուրջ` նրանց համար պարզաբանելով սահմանային անցակետերում եւ մաքսակետերում կիրառվող ընթացակարգերը: Այդ նպատակով պատրաստվել են թերթոններ, պաստառներ, սոցիալական գովազդ` հեռուստատեսությամբ եւ ռադիոյով եթեր հեռարձակելու համար, իսկ տպագիր նյութերը թարգմանվել են անգլերեն ու ռուսերեն:
Նյութերում նաեւ զետեղված են թեժ գծի հեռախոսահամարներ, որոնք քաղաքացիները կարող են օգտագործել Հայաստանի սահմանը հատելիս կամ մաքսակետերով անցնելիս ունեցած խնդիրների մասին հաղորդելու համար:
Հակակոռուպցիոն նյութերը բաժանվելու ու տեղակայվելու են Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում, այդ թվում` «Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայաններում, Բագրատաշեն, Գոգավան, Բավրա, Մեղրի սահմանային անցակետերում եւ այդ նույն վայրերի մաքսակետերում, ինչպես նաեւ Այրում երկաթուղային կայարանի մաքսակետում: