Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է 400 անգամ


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է ԼՂ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG