Մատչելիության հղումներ

Օդնոկլասնիկի սոցցանցը թարգմանվում է հայերեն


Հայաստանում ամենաշատը տարածված Օդնոկլասնիկի սոցիալական ցանցի շարժական տարբերակը թարգմանվել է հայերեն։ Առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում հայերեն կթարգմանվի եւ կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը։

Սոցցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ: Օգտատերերի 35 տոկոսը օգտագործում է կայքի շարժական տարբերակը:

Նշենք, որ Հայաստանում Օդնոկլասնիկիի հիմնական մրցակիցը համարվող Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որի օգտատերերի քանակը Հայաստանում շուրջ 291 հազար է, հայերեն է թարգմանվել դեռեւս 2010 թվականին՝ հայ կամավորների ջանքերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG