Մատչելիության հղումներ

Բնապահպանական ու սանիտարական խնդիրներ առաջացնող մեքենաների վարորդները կպատժվեն


Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նկատելով, որ մայրաքաղաքի փողոցներում «հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաեւ գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը»:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետեւողական լինել նման խախտումների նախականխման եւ հայտնաբերման ուղղությամբ:

«Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով», - ասված է ոստիկանության հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG