Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը հանդիպել է Պատրուշեւի հետ


Այսօր` Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովի վերջին օրը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, ինչպես նաեւ սեպտեմբերի վերջին Բաղդասարյանի` Ռուսաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` համաժողովի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ մի շարք այլ երկրների, այդ թվում` Ուկրաինայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի, Ավստրիայի եւ Ալժիրի պատվիրակությունների ղեկավարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG