Մատչելիության հղումներ

Միլիարդատեր Իվանիշվիլին սկսեց նախընտրական արշավը


Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր Թբիլիսիում փողոց են դուրս եկել՝ ընդդիմադիր առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ծրագրերը պաշտպանելու համար։ Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ սա 2009 թվականից հետո երկրում անցկացված ամենամեծ հանրահավաքն է, որով Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոչվող ընդդիմադիր դաշինքը սկսում է իր նախընտրական արշավը՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Մայրաքաղաքի «Ազատության» հրապարակում անցկացված ցույցին այսօր մասնակցել են նաեւ ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն եւ Գաչեչիլաձե եղբայրները, հանրահավաքում ելույթ է ունեցել վրացի ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Կախա Կալաձեն՝ կոչ անելով նախագահ Սահակաշվիլիին հրաժարական ներկայացնել։

«Սահակաշվիլին սառնասրտորեն է արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին՝ պնդելով,թե միշտ էլ կգտնվեն հազարավոր մարդիկ, որոք դժգոհ կլինեն երկրում իրականացվող բարեփոխումներից»,–փաստում է DPA գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG