Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ օրը ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին:
Ինչպես փոխանցում է արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:
«Հայաստանի արտգործնախարարն ողջունել է ֆրանսիացի սենատորների այցելությունն Արցախ՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու եւ առաջին ձեռքից տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին: Ֆրանսիացի սենատորներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել Հայաստան եւ Արցախ իրենց այցելությունից եւ կիսվել են Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորություններով: Սենատորները բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին», - ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: