Մատչելիության հղումներ

Չիկագոյում կայացել է Օլանդ - Գյուլ առաջին հանդիպումը


ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովի շրջանակներում երկուշաբթի օրն առաջին անգամ հանդիպել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ըստ թուրքական աղբյուրների` Գյուլի եւ Օլանդի հանդիպումը փոքր-ինչ լարված մթնոլորտում է անցել:

Հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ժամանակ Գյուլը բանակցությունների մասին որոշ մանրամասներ է հաղորդել:

«Ես հարցրեցի Օլանդին` ո՞րն է Ֆրանսիայի պրոբլեմը Թուրքիայի հետ։ Ի՞նչ խնդրի շուրջ են մեր բախումները: Կա՞ արդյոք մի հարց, որ ստիպում է դիտարկել միմյանց որպես թշնամիներ», - նշել է Գյուլը` հիշեցնելով նաեւ, որ վերջին 20 տարիներին Ֆրանսիայի նախագահներից եւ ոչ մեկը ոտք չի դրել Թուրքիա:

«Վատ չէր լինի, եթե մենք կարողանայինք մեր հարաբերություններում նոր էջ բացել», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Որոշ թուրքական աղբյուրների պնդմամբ` Գյուլի հետ հանդիպման ընթացքում Ֆրանսուա Օլանդը նշել է, թե «նախկինում եղած թյուրիմացությունները չպետք է ստվերեն այսօրվա հարաբերությունները»։

Գյուլը Չիկագոյում հանդիպել է նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ։

«30 րոպե տեւած հանդիպման ընթացքում Օբաման եւ Գյուլը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայ - թուրքական հարաբերություններն ու Կիպրոսի խնդիրը», - գրում է թուրքական Zaman պարբերականը` այլ մանրամասներ չհաղորդելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG