Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դեսպանին հրավիրել են Իրանի արտգործնախարարություն


Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը երեկ հրավիրվել է Իրանի արտգործնախարարություն։

Իրանական հեռուստատեսության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին դեսպանի հետ քննարկել է վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերություններում ստեղծված իրավիճակը եւ բողոք է հայտնել «կրոնական արժեքների նկատմամբ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի» դեմ։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում Ախունդովը հաստատել է Իրանի ԱԳՆ հրավիրվելու փաստը, բայց մանրամասներ չի փոխանցել։

Նույն օրը Իրանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին` «խորհրդակցությունների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG