Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատում է Իրանին



Պաշտոնական Բաքուն այսօր կրկին քննադատել է Իրանին՝ «Եվրատեսիլ-2012-ի» նախօրեին հակաադրբեջանական քարոզչություն տանելու եւ երկրի ներքին գործերին միջամտելու համար։

Նախագահ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը նաեւ խայտառակություն է որակել ադրբեջանցի երկու պոետների ձերբակալությունը Իրանի հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաեւ փաստը, որ մինչ օրս իրանական կողմը որեւէ տեղեկություն չի տրամադրել վերջիններիս գտնվելու վայրի վերաբերյալ։

Ադրբեջանցի երիտասարդները ձերբակալվել են մայիսի սկզբին,երբ մեկնել էին Իրան՝ իբրեւ թե պոեզիայի երեկոյի մասնակցելու համար։

«Պաշտոնական Բաքուն շարունակում է ջանքեր գործադրել՝ նրանց ճակատագիրը պարզելու համար, առայժմ, սակայն՝ ապարդյուն»,– ըստ ադրբեջանական աղբյուրների, այսօր հայտարարել է նախագահ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG