Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը հաստատում է զինվորի հանկարծամահ լինելու փաստը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մայիսի 8-ին զինվորի հանկարծամահ լինելու մասին լուրը` հայտնելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության hասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան: Ժամը 7։10-ի սահմաններում ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս մեկ տարի առաջ բանակ զորակոչված զինվորը ուշագնաց է եղել: Տասը րոպե անց նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինհոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը:

Քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար:

Գոռ Մարտիրոսյանը Գեղարքունիքի Դդմաշեն գյուղից էր:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG