Դիտորդական ՀԿ-ների տարակարծիք եզրակացությունները
«Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական կազմակերպության գնահատմամբ` մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում չնայած գրանցվել են բազմաթիվ խախտումներ, սակայն այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դիտորդական առաքելություն իրականացրած մեկ այլ կազմակերպության՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, սակայն, այդ խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա: