Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը:
Սարգսյանը, ըստ կառավարության տեղեկատվության հետ կապերի վարչության, նշել է, որ առկա է երկկողմ համագործակցության մեծ դաշտ, հատկապես, տնտեսական ոլորտում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի համար օգտակար եւ կիրառելի են գյուղատնտեսության բնագավառում Իսրայելի կողմից ներդրվող նորագույն տեխնոլոգիաները:
Օրիթ Նոկեդին տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում նախատեսվում է ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր:
«Պատրաստ ենք կիսվել մեր կուտակած փորձով: Վստահ եմ, որ կարող ենք միասին աշխատել հաջողությամբ եւ իրականացնել գործնական տարբեր ծրագրեր: Համոզված եմ, որ կարող ենք Հայաստանի հետ համագործակցել նաեւ այլ ոլորտներում»,- ասել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարարը:
Նոկեդին նշել է, որ ստեղծվելու է հայ-իսրայելական աշխատանքային խումբը, որը կմշակի համատեղ ծրագրեր, կիրականացնի փորձի փոխանակում եւ այլն:
Զրուցակիցները քննարկել են նաեւ զբոսաշրջության, դեղագործության, ճարտարագիտության եւ այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: