Մատչելիության հղումներ

Մոսկվայի Կաչալովսկի շուկայում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասավ 17-ի


Մոսկվայի Կաչալովսկի շուկայում կեսգիշերին բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի։ Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը։

Տուժածների մեծ մասը, ռուսաստանյան լրատվամիջոցների վկայությամբ, Տաջիկստանի քաղաքացիներ են։

Հրշեջներին դժվարությամբ է հաջողվել հրդեհը մարել:

Պատահարի պատճառները առայժմ պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG