Այսօր Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան՝ կողմերը քննարկել են հայ - նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` տնտեսական գործակցության խթանման, մշակութային եւ կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Հայկական կողմը ներկայացրել է Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եւ այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: