Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Սիրիայում ավարտվել է


Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ երեկ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ընտրողների մասնակցության բավական բարձր ցուցանիշ է արձանագրել:

Նոր Սահմանադրությունը քաղաքական ազատությունների մեծացում է ենթադրում` միեւնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով նախագահ Բաշար Ասադին պահպանել իշխանությունը մինչեւ 2028 թվականը:

Սիրիական ընդդիմությունը եւ մի շարք երկրներ քննադատել են հանրաքվեն բախումների ժամանակաշրջանում անցկացնելու որոշումը։

Գրեթե մեկ տարի շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 7 հազար 500 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG