Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսում է Սիրիայում մարդկության դեմ հանցագործությունների մասին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը չի բացառել, որ Սիրիայում 11 ամիս շարունակվող բողոքի ակցիաները ճնշելիս նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը թույլ է տվել մարդկության դեմ հանցագործություններ:

«Մենք տեսնում ենք գնդակոծված թաղամասեր, տանջանքի կենտրոնների վերածված հիվանդանոցներ, բռնությունների ենթարկված եւ սպանված երեխաներ», - ելույթ ունենալով Վիեննայում` ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Չինաստանը ավելի վաղ հայտարարել է, որ ուրբաթ օրը փոխարտգործնախարար Ժայ Ջունին կգործուղի Սիրիա` այնտեղ շարունակվող հակամարտության «խաղաղ հանգուցալուծման» հասնելու համար:

Չինաստանը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ասադի ռեժիմը դատապարտող բանաձեւի շուրջ քվեարկության նախաշեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG