Մատչելիության հղումներ

Էրդողանը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունել է Ադրբեջանին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի հարցում պաշտոնական Անկարային ցուցաբերած աջակցության համար։

«Մեր ադրբեջանցի եղբայրները եւ քույրերը հնարավորը արեցին եւ մեծ աջակցություն ցուցաբերեցին ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ադրբեջանում», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում։

Հաղորդելով այս մասին` Turkish Daily News-ը նշում է, որ երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին ընդդիմացող ֆրանսիացի սենատորների պատվիրակությանը` Ֆրանսիա - Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ Նատալի Գուլեի գլխավորությամբ։

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո թուրքական մամուլում պարբերաբար հակաադրբեջանական հրապարակումներ են հայտնվում, որոնցում պաշտոնական Բաքուն մեղադրվում է, մասնավորապես, հայ - թուրքական կարգավորման գործընթացի ձախողման պատճառ դառնալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG