Մատչելիության հղումներ

Կարասինը եւ Լեֆորը քննարկել են Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի հիմնախնդիրների, այդ թվում` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններին տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը երեկ Բաքվում էր, իսկ անցած շաբաթ այցելել էր Երեւան։ Թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ նրա հանդիպումների օրակարգում ղարաբաղյան կարգավորման գործընթացը կարեւոր տեղ էր զբաղեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG