Մատչելիության հղումներ

Բաքվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը


Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը «կոնկրետ արդյունքներ» չտան, Ադրբեջանը «ստիպված կլինի ազատել իր օկուպացված տարածքները այլ միջոցներով»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբիեւը հավելել է, թե այդ իսկ պատճառով Ադրբեջանը ամրապնդում է իր զինված ուժերը։

Հանդիպման ժամանակ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության հարցերի «լայն քննարկում» է տեղի ունեցել, տեղեկացնում «Թրենդ»-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Նույն օրը Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG