Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ում սկսվել են Սիրիայի իրավիճակի շուրջ քննարկումները


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր սկսվել են Սիրիայում իրավիճակի վերաբերյալ քննարկումները:

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Էլ-Արաբին եւ Քաթարի վարչապետը Անվտանգության խորհրդին ներկայացրել են սիրիական ճգնաժամի հաղթահարման իրենց ծրագիրը: Այն նախատեսում է իշխանության փոխանցում երկրի նախագահ Բաշար Ասադից փոխնախագահին եւ ընդդիմության մասնակցությամբ կառավարության ձեւավորում:

Լիգայի այս ծրագիրը հավանության են արժանացրել Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը համաձայն չեն, սակայն հայտարարել են, որ պատրաստ են քննարկումների:

Սիրիայում 10 ամիս է շարունակվում են բախումները, որոնց զոհ է գնացել արդեն 5 հազարից ավելի մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG