Մատչելիության հղումներ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ից Օրմուզի նեղուցի վերաբերյալ նամակ ստանալու փաստը


Իրանը հաստատել է նավթի միջազգային առեւտրի կարեւորագույն ճանապարհներից մեկը հանդիսացող Օրմուզի նեղուցի Ամերիկայի Միացյալ Նահանգներից նամակ ստանալու վերաբերյալ լուրը:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը ուսումնասիրել է ԱՄՆ-ի ուղարկած նամակը եւ կպատասխանի դրան անհրաժեշտության դեպքում:

Ուրբաթ օրը New York Times պարբերականը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը զգուշացրել է Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին, որ եթե Իրանը փակի Օրմուզի նեղուցը, ԱՄՆ-ը կդիմի պատասխան քայլի: Ավելի վաղ Իրանը սպառնացել էր փակել նեղուցը իր դեմ հարձակման կամ ատոմային ծրագրի առնչությամբ միջազգային պատժամիջոցների հետագա խստացման պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG