Մատչելիության հղումներ

Արգենտինացի նահանգապետը սպանվել է Նոր տարին նշելիս


Արգենտինայի Ռիո Նեգրո նահանգի նահանգապետ Կարլոս Սորիան կնոջ հետ Նոր տարին նշելիս սպանվել է գլխին արձակված կրակոցից։

Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել նահանգապետի տանը՝ վաղ առավոտյան։

Կանչով դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները Սորիային գտել են մահճակալին արյունահոսելիս եւ արագ տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ կարճ ժամանակ անց նա մահացել է։

Փոխնահանգապետ Ալբերտո Վերետիլնեկը, ով նահանգապետի պաշտոնում փոխարինելու է Սորիային, տեղի ունեցածը որակել է իբրեւ «կենցաղային պատահար»։

BBC-ի փոխանցմամբ, ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է նահանգապետի կնոջը՝ Սուզանա Ֆրեյդոսին։

Կարլոս Սորիան նահանգապետի պաշտոնը ստանձնել էր ընդամենը շաբաթներ առաջ՝ դեկտեմբերի 10-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG