Մատչելիության հղումներ

Հայաստան - ՆԱՏՕ փոխշահավետ համագործակցությունը ընդլայնվում է


Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ տարվա եզրափակիչ նիստը:

Փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը եւ դրվատել ԱԳԳԾ-ի իրականացմանն ուղղված միջգերատեսչական համադրման արդյունավետությունը: Նա ընդգծել է, որ ԱԳԳԾ-ով նախանշված նպատակների իրագործմանը ցուցաբերվել է համալիր մոտեցում, որը նպաստել է Դաշինքի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Տոնոյանը հանգամանալից ներկայացրել է Դաշինքի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները` հատկապես անդրադառնալով ՆԱՏՕ-ի գործողություններին հայ զինծառայողների մասնակցությանը եւ պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ից եւ անդամ երկրներից ստացված աջակցությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստին ամփոփվել են 2011 թվականի ընթացքում Հայաստան - ՆԱՏՕ ԱԳԳԾ-ով նախատեսված նպատակների իրագործման արդյունքները, արձանագրվել է համագործակցության ընդլայնման ուղղությամբ առկա զգալի առաջընթացը:

Հանձնաժողովի անդամները անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին եւ նախանշել այս տարվա նոյեմբերի սկզբին հաստատված Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2013 թվականների փաստաթղթով նախատեսված հիմնական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG