Մատչելիության հղումներ

Նազարբաեւը պաշտոնանկ է արել իր փեսային


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այցելել է երկրի արեւմուտք, որտեղ մինչեւ հունվարի 5-ը արտակարգ դրություն է հայտարարված:

Օրեր առաջ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում բախումների հետեւանքով 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Տեղի ունեցած արյունահեղությունների պատճառով Նազարբաեւը մի քանի պաշտոնյաների ազատել է աշխատանքից, այդ թվում իր փեսային` Թիմուր Կուլիբաեւին, ով երկրի գազի եւ նավթի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները կառավարող Samruk-Kazyna հոլդինգի ղեկավարն էր:

Ընդդիմադիր աղբյուրների հավաստմամբ` Ժանաոզենում անկարգությունները կազմակերպել էին աշխատավարձից ու աշխատանքային պայմաններից դժգոհ նավթագործները, իսկ իշխանությունների պնդմամբ` երկրում գործող հանցավոր խմբավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG